«Լիկուդ»-ի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նոր կաբինետը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի վերացման ուղղությամբ, որպեսզի կանխի Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

Նրա խոսքով՝ նոր կառավարությունը նաեւ կաշխատի Երուսաղեմի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ եւ կրոնական հարցերում կպահպանի ստատուս քվոն։

Իսրայելի նոր կաբինետի երդման արարողությունը նշանակված է դեկտեմբերի 29-ին։