ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի պաշտոնը կփոխի իր անվանումը՝ դառնալով «ԱՊՀ գլխավոր քարտուղար», հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչությունը։

«2023 թվականի հունվարի 1-ից փոխվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնի անվանումը։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ պաշտոնի անվանումը «գործադիր կոմիտեի նախագահ-ԱՊՀ գործադիր քարտուղար»-ից փոխվում է «ԱՊՀ գլխավոր քարտուղար»,- հայտնել է վարչությունն իր Telegram-ալիքում։

Պաշտոնը կշարունակի զբաղեցնել գործկոմի ներկայիս ղեկավար Սերգեյ Լեբեդեւը։