Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոյեւի հետ։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հաստատվել է ռուս-ուզբեկական դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, ապրանքաշրջանառության ավելացման, տարբեր ոլորտներում, ներառյալ էներգետիկան, փոխշահավետ համագործակցության ընդլայնման ձգտումը։

Շավթաք Միզիյոյեւը  երախտագիտություն է հայտնել հյուրընկալության համար, որը ցուցաբերվել էր Սանկտ Պետերբուրգում 2022թ. դեկտեմբերի 26-27-ին  ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,- նշվել է հաղորդագրությունում։