Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է Չինաստանում COVID-19-ի վարակների բռնկմամբ, չորեքշաբթի ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ կրկին Պեկինին կոչ անելով հոսպիտալացումների եւ մահացության վերաբերյալ արագ եւ կանոնավոր տվյալներ տրամադրել, հաղորդում է Reuters-ը։

«Մենք շարունակում ենք խնդրել Չինաստանին տրամադրել ավելի արագ, ավելի կանոնավոր եւ հուսալի տվյալներ հոսպիտալացումների եւ մահացության վերաբերյալ», -  ճեպազրույցում ասել  է նա:

«ԱՀԿ-ն մտահոգված է Չինաստանում կյանքին սպառնացող վտանգով եւ կրկին ընդգծում է պատվաստումների կարեւորությունը, ներառյալ լրացուցիչ չափաբաժինները՝ հոսպիտալացումից, ծանր հիվանդություններից եւ մահից պաշտպանվելու համար», - հավելել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը: