«Ռոսկոսմոսը» գործարկման ծառայությունների ոլորտում համագործակցության շուրջ պայմանավորվել է իրանական ընկերությունների հետ, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը:

2022 թվականին Ռուսաստանի միջազգային տիեզերական համագործակցությանը նվիրված «Ռոսկոսմոսի» հաղորդագրության մեջ ասվում է, որ պետական կորպորացիայի մասնակցությամբ կազմակերպված միջազգային միջոցառումներին, գիտաժողովներին եւ ցուցահանդեսներին ստորագրվել են իրանական SAHAB եւ SpaceOmid ընկերությունների հետ գործարկման ծառայությունների ոլորտում համագործակցության հուշագրեր։