Արդեն 26 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ Ստեփանակերտի Մայր Տաճարում, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատարագ է մատուցվել, որին մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։

Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետեւյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:

Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում եւ օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:

Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:

DSC02329.jpg (197 KB)

DSC02168.jpg (151 KB)

DSC01715.jpg (170 KB)

DSC02055.jpg (144 KB)

DSC02174.jpg (162 KB)

DSC02201.jpg (136 KB)

DSC02385.JPG (225 KB)