Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի պաշտոնակցի՝ Բաշար Ասադի հետ մինչեւ Թուրքիայի նախագահական ընտրությունները, որոնք, ինչպես սպասվում է, կայանալու են մայիսին, երեքշաբթի գրել է Aydınlık թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Կարգավորման գործընթացի երրորդ փուլում սպասվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը»,- գրել է պարբերականը, որը հիշեցրել է, որ Էրդողանը մինչ այդ հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում շատ ձգձգել կարգավորման գործընթացը, եւ հասկացրել է, որ կարող է հանդիպել Ասադի հետ։

«Ենթադրվում է, որ նախագահ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի նախագահի հետ մինչեւ 2023թ. ընտրությունները, որոնք, ինչպես սպասվում է, տեղի են ունենալու մայիսին»,- տեղեկացրել է պարբերականը։