Բրիտանացի պահպանողական պատգամավորը  Twitter-ում COVID-19-ի պատվաստանյութի մասին «ապատեղեկատվություն» տարածելուց հետո զրկվել է կուսակցության կազմակերպչի լիազորություններից, գրում է Politico-ն։

Թվիթում, որն արդեն հեռացվել է, Էնդրյու Բրիջենը ներկայացրել էր ZeroHedge բլոգում պատվաստանյութերի մասին հոդվածի հղումը: «Ինչպես ինձ ասաց մի սրտաբան, Հոլոքոստից հետո սա մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունն է»,- գրել է նա:

Հրապարակումից մի քանի րոպե անց պահպանողականի ղեկավար Սայմոն Հարթը, որի աշխատանքը կուսակցական կարգապահության ապահովումն է, ասել էր. «Պատվաստանյութի մասին ապատեղեկատվությունը վնաս է պատճառում եւ կյանքեր  արժե։ Ես անմիջապես հեռացնում եմ Էնդրյու Բրիջենին կուսակցության կազմակերպչի պաշտոնից՝ մինչ պաշտոնական հետաքննությունը»:

Վերջին ամիսներին Բրիջենն ավելի քննադատաբար էր արտահայտվում COVID-19-ի պատվաստանյութի մասին, բայց նրա պնդումները բազմիցս հերքվել են փաստերը ստուգող մասնագետների կողմից: