Մոլդովայի իշխանությունները չեն տեսնում երկրին հետաքրքրող գործընթացները Անկախ պետությունների միության (ԱՊՀ) շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sputnik Մոլդովան՝ հղում անելով երկրի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուի հայտարարությանը։

Նրա խոսքով, Մոլդովայի կառավարությունը վերլուծում է ԱՊՀ շրջանակներում պայմանագրերի պահպանման անհրաժեշտությունը։ «ԱՊՀ-ում մենք չենք տեսնում գործընթացներ, որոնք համապատասխանում են Մոլդովայի Հանրապետության շահերին... 2006 թվականից մեր ապրանքների հասանելիության հետ կապված խնդիրներ կան, կան առեւտրային սահմանափակումներ մեր արտահանման հետ կապված»,- ասել է Պոպեսկուն:

Նրա խոսքով, ԱՊՀ-ն ավելի քիչ ակտուալ է դարձել Քիշնեւի համար։ «Այժմ մենք վերլուծում ենք համաձայնագրերի մի մասի պահպանման անհրաժեշտությունը, որոնք Մոլդովան ստորագրել է այս կազմակերպության շրջանակներում»,- հավելել է նա։