Իրանը ողջունում է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, հաղորդում է Mehr-ը։

Բեյրութում իր լիբանանցի գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ամիր Աբդոլլահիանն ասել է. «Մենք գոհ ենք Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունից եւ ողջունում ենք ցանկացած երկխոսություն եւ բանակցություններ երկու երկրների միջեւ խնդիրների լուծման համար»։

Նրա խոսքով՝ Աստանայի ձեւաչափը պետք է ուժեղացնել առկա խնդիրները լուծելու համար։