6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Օգասավարա կղզիներից արեւմուտք, տեղեկացրել է երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։ Օջախը գտնվել է 400 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները արշիպելագում կազմել են 3 բալ՝ ըստ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակի։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չկա։

Ցնցումներն զգացվել են ինը պրեֆեկտուրաներում, բայց Օգասավարա կղզիներից բացի՝ այլ վայրերում, դրանց ուժը չի գերազանցել 1 բալը։