Երեկ մեր խնդրանքով, մեր  նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ որտեղ ես հանդես եմ եկել ելույթով, ապա նաեւ մյուս երկրներն են դիրքորոշում արտահայտել: Քննարկումն ընթացել է փակ  ռեժիմով, եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Իմ ելույթին հետեւեցին բազմաթիվ ելույթներ, որոնցից ակնհայտ էր, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերաբերյալ, այդ թվում, թե ում կողմից ինչ է խախտվել, ում կողմից ինչ է արվում, ինչպիսի պարտավորություններ կան, որոնք խախտվել են, ովքեր են խախտել եւ ինչ պարտավորություններ կան, որ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում: Այս միջազգային դիրքորոշումը վաղ, թե ուշ, կոնկրետ արդյունքների է հանգեցնելու»,-ասաց ԱԳ նախարարը:

Հարցին, թե ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ-ի ԱԽ-ից, ԱԳ նախարարը պատասխանեց. «Դեռ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումից եւ Ադրբեջանի կողմից մեր տարածքի մի մասն օկուպացնելուց հետո  ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցան առաջին քննարկումները, եւ այժմ ահա, Լաչինի միջանցքի  փակումից եւ Լեռնային Ղարաբաղի բլոկադայից հետո մենք կրկին խպնդրանքով հանդես եկանք, Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի ԱԽ-ում: Նաեւ հրապարակային դիրքորոշումներ  հայտնեցին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները: Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթուղթ էր շրջանառվում, ցավոք փաստաթուղթն ընդունոել հնարավոր չեղավ: Դա պետք է լիներ ՄԱԿ-ի ԱԽ նախագահողի հայտարարություն: Դա հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաեւ բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով, բայց աշխատանքները շարունակվում են: ՄԱԿ-ի ԱԽ-ն կարեւորագույն հարթակ է, մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք»,-ասաց նախարարը: