Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 19-21-ը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան Թեհրան գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ նշված է, որ Ավանեսյանը Իրանում կմասնակցի Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովին։

Նախարարը վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն: