ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կոչ է անում անհապաղ եւ լիարժեք ապահովել Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ տեղաշարժը։ «Սննդամթերքի, դեղորայքի եւ այլ հիմնական ապրանքների ու ծառայությունների անսահմանափակ հասանելիությունը էական նշանակություն ունի տուժած բնակչության իրավունքների իրացման հարցում»,- գրել է նա Twitter-ում։