77 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Դոստալը, «Ինտերֆաքսին» տեղեկացրել են ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունում։

«Նիկոլայ Նիկոլայեւիչը մահացել է չորեքշաբթի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նիկոլայ Դոստալը խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր էր, սցենարիստ եւ դերասան։ Ծնվել է 1946թ. մայիսի 21-ին։ Նրա ամենահայտնի ռեժիսորական եւ դերասանական գործերից են «Ամպ-դրախտը», «Ճեղքումը», «Ցտեսություն, տղաներ»-ը, որոնց համար նա արժանացել է բազմաթիվ պարգեւների։