Երասխի մարտական դիրքում երեկ՝ հունվարի 19-ին, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Հրազենային վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները երեկ վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց ՊՆ խոսնակը:

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: