Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պատրաստ է հանդիպել հայ գործընկերոջ հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը միաժամանակ հավաստիացրել է, որ «Ադրբեջանը նախաձեռնել է խաղաղության օրակարգ եւ մտադիր է շարունակել բանակցությունները»։

«Հարցերն ուղղված են Երեւանին։ Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության գործընթացի առաջմղումն իր համար պակաս կարեւոր չէ, քան Ադրբեջանի համար։ Եվ եթե Երեւանը դա չի հասկանում, ապա դա շատ սխալ քաղաքականության ցուցադրում է», -ասել է արտաքին գործերի նախարարը։ Բայրամովը նշել է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայի բանակցություններին, ինչը «բանակցային գործընթացը փակուղի է մտցրել»։ «Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական հանդիպմանը»,- ասել է նախարարը։