Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է իր աշխատասենյակում բելառուսական արտադրության համակարգիչ տեղադրել, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուրբաթ Մինսկում նախագահն այցելել է «Ինտելեկտուալ Բելառուս» գիտատեխնիական նվաճումների ցուցահանդես եւ զննել ստենդը, որտեղ ներկայացված են բելառուսական «Հորիզոնտ» ձեռնարկության արտադրած համակարգիչները։

«Նմանատիպ տեխնիկա է դրվել նաեւ նախագահի աշխատասեղանին՝ արեւմտյան հայտնի ապրանքանիշի սարքի փոխարեն»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով Լուկաշենկոյին։

«Կեցցեն բոլորը։ Դուք ցույց տվեցիք, որ մենք կարող ենք ամեն ինչ անել։ Եվ որքան էլ դժվար էր, մենք դա արեցինք... առայժմ շնորհակալություն: Բայց 70 տոկոսը մինչեւ տարեվերջ»,- ասել է Լուկաշենկոն՝ նկատի ունենալով արտադրվող համակարգիչների տեղայնացման անհրաժեշտ մակարդակը։