Իրանը հայտարարել է Սոլեյմանիի անվան արբանյակների խմբի՝ երկրում առաջին գործառնական փուլի մեկնարկի մասին, հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի տիեզերական գործակալությունը երկրի կարեւորագույն տիեզերական նախագծերից մեկն անվանել է լեգենդար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի անունով։

«Ծրագրի իրականացումը, որը կոչվում է «Նահատակ Սոլեյմանի նախագիծ» եւ համարվում է մեր երկրի արբանյակային համակարգի առաջին նախագիծը, մեծ նշանակություն ունի արբանյակների շարքի արտադրության եւ դրանց ցանցի ձեւավորման ձեռքբերումների շնորհիվ։

Նրա խոսքով, 10-ամյա տիեզերական ծրագրի հաստատումից մեկ ամիս չանցած, որի կարեւորագույն կետերից մեկը Շահիդ Սոլեյմանիի նախագծի իրականացումն է, պաշտոնապես մեկնարկել է ծրագրի իրականացման փուլը։

Ծրագրի շրջանակներին համապատասխան՝ Իսլամական Հանրապետությունը նախատեսում է դառնալ տիեզերական տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային էպիկենտրոն, ինչպես նաեւ տիեզերական օբյեկտներ արձակելու ծառայություններ մատուցող կենտրոն։