Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն բազմաբեւեռ աշխարհի հզոր, ինքնուրույն  բեւեռ դառնալու հնարավորություններ ունի, վկայում է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձը։

«Ակնհայտ է, որ Միությունը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի դառնա բազմաբեւեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բեւեռներից մեկը, լինել ձգողականության կենտրոն մեր արժեքները կիսող բոլորի եւ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցել ձգտող անկախ պետությունների համար»,- նշվել է ուղերձում։