Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ի համար հրատապ խնդիր է անվանել այն վտանգների նվազեցումը, որոնք փոխադարձ առեւտրի համար ստեղծում է օտարերկրյա արժույթի եւ վճարային համակարգերի օգտագործումը, նշվել է նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Հրատապ խնդիր է համարվում տնտեսական վտանգների հետեւողական նվազեցումը, որոնք փոխադարձ առեւտրի համար ստեղծում է օտարերկրյա արժույթի եւ վճարային համակարգի օգտագործումը։ Ելնում ենք այն բանից, որ Միության ներսում կայուն հաշվարկային հարաբերությունների անբաժանելի պայման է գործընկերների միացումը Ռուսաստանի բանկի ֆինանսական հաղորդումների փոխանցման Համակարգին եւ ազգային վճարային համակարգերի միջհամակարգային փոխգործակցության զարգացումը»,- նշված է ուղերձի տեքստում։

Պետության ղեկավարի խոսքով՝ ֆինանսական շուկաների ներդաշնակեցումը պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ, որպեսզի անդամ երկրների կապիտալը մնա միավորման ներսում եւ ներդրվի ազգային տնտեսություններում։ Բացի այդ, նախագահը նշել է, որ նպատակահարմար է համարում ուսումնասիրել Եվրասիական ռեյթինգային գործակալության ձեւավորման հնարավորությունը, որը կապահովեր գնահատող գործիքանին՝ մակրոտարածաշրջանի տարածքում աճող տնտեսական ակտիվության սպասարկման համար։