Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխնտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորն անարգում հայկական գերեզմանը՝ ոտքով կոտրելով շիրմի վրա տեղադրված խաչը։

«Ադրբեջանցիները չեն հարգում ոչ ողջ, ոչ մահացած հայերին. երեկ Նախիջեւանում, այսօր Արցախում, վաղը՝ Հայաստանում։ Նրանք Ալիեւի ղեկավարությամբ միայն մի նպատակ ունեն՝ ջնջել#հայ ժողովրդին, նրա հավատը, նրա պատմությունը, նրա ժառանգությունը, նրա ինքնությունը։ Ո՞վ կկանգնեցնի նրանց»,- գրել է նա։