Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի խոսել 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, հաղորդում է Gazeta-ն։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն այժմ աշխատում է սովորական գրաֆիկով։

«Նախագահն այս առնչությամբ որեւէ հայտարարություն չի արել։ Առայժմ աշխատանքը շարունակվում է սովորական գրաֆիկի շրջանակում»,- ասել է նա:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների քարոզարշավը դեռ չի սկսվել, քանի որ Կրեմլում «շատ ընթացիկ գործեր կան»։