ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունում է ԵՄ որոշումը քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան։ Այս մասին արտգործնախարարը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ շեշտելով․

«Ողջունում ենք ԵՄ որոշումը` լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։ Առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»։