71 տարեկանում մահացել է Գվատեմալայի նախկին նախագահ Ալվարո Կոլոմը, տեղեկացրել է երկրի կոնգրեսի թվիթերյան էջը։

«Կոնգրեսի ղեկավարը... ցավով տեղեկացնում է 2008-2012թթ. Գվատեմալայի Հանրապետության  նախագահ Ալվարո Կոլոմ Կաբալյերոսի մահվան մասին»,- նշվել է հաղորդագրությունում։ Ինչպես տեղեկացրել է տեղի Republica պարբերականը, Կոլոմը մահացել է երկուշաբթի, հունվարի 23-ին։ Նշվել է, որ նա մի քանի տարի պայքարում էր քաղցկեղի դեմ։

Ալվարո Կոլոմը Գվատեմալայի նախագահն է եղել 2008-2012թթ.։ 2018թ. երկրի արդեն նախկին նախագահը կալանավորվել էր կոռուպցիայի գործով՝ Transurbano տրանսպորտային նախագծի իրականացման ժամանակ։ 2021թ. նա նաեւ ներառվել էր ԱՄՆ պատժացուցակում, գլոբալ՝ այսպես կոչված «Մագնիտսկու օրենքի» շրջանակում։