Ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի կանխատեսելի կդառնա Արեւմուտքի համար, քանի որ նա ավելի կախված է Արեւմուտքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Սակայն Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ, նրա գնահատմամբ, չեն լինի։ Նա կասկած հայտնեց, որ փոփոխություններ կլինեն նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ «Թուրքիայի ողջ քաղաքական էլիտայի միասնական գիծը տարածաշրջանում նրա ազդեցության ուժեղացման եւ թուրքալեզու երկրների հետ կապերի ուղղությամբ չի փոխվի»,-նշեց Սաֆրաստյանը: 

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին Թուրքիայում նախագահական ընտրություններ կկայանան։