Թուրքիայի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի կքննարկի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ խորհրդի նիստն առաջինը կլինի 2023 թվականին։ Նիստին նախատեսվում է քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը՝ Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում իրականացվող գործողությունների լույսի ներքո։

«Առանձին շոշափվելու է իրավիճակը Շվեդիայում, որտեղ վերջերս սադրանքներ են տեղի ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սուրբ Ղուրանի դեմ։ Այս սադրանքների լույսի ներքո տեղի կունենա մտքերի փոխանակում ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի շուրջ»,-նշվում է հաղորդագրությունում։