Ford ավտոհսկան բանակցություններ է վարում Էլեկտրամոբիլներ արտադրող BYD Co-ի հետ Գերմանիայում իր արտադրական ձեռնարկություններից մեկը վաճառելու շուրջ, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ընկերությունը պատրաստվում է դա անել ֆինանսական խնդիրների պատճառով։ Խոսքը Զարլուիում գտնվող գործարանի մասին է, որտեղ մեքենաների արտադրությունը պետք է դադարեցվի 2025 թվականին։

Պարբերականի տվյալներով՝ բանակցությունները նախնական փուլում են եւ պարտադիր չէ, որ հանգեցնեն գործարքի։ Էլեկտրամոբիլների մարտկոցների նյութերի ծախսերի ավելացումը եւ ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում տնտեսական աճի ակնկալվող դանդաղումը ավտոարտադրողներին ստիպում են կրճատել ծախսերը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ford-ը նախատեսում է աշխատանքից ազատել 3,2 հազար մարդու ՝ աշխատատեղերի կրճատման ծրագրի շրջանակում: Կրճատումների մեծ մասը բաժին կհասնի Գերմանիային, հիմնականում դրանք կանդրադառնան ընկերության վարչական անձնակազմի վրա: Ընդհանուր առմամբ ընկերությունը փորձում է որոշել, թե ինչպես կրճատել ծախսերը 3 մլրդ դոլարով, որպեսզի ապահովի էլեկտրաքարերի արտադրության համար անհրաժեշտ ֆինանսավորումը։