Մոլդովան Եվրամիությունից 145 մլն եվրո կստանա որպես մակրոֆինանսական օգնություն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, գրում է point.md-ը։

«Մենք համերաշխ ենք Մոլդովայի հետ, քանի որ Ուկրաինայում դաժան պատերազմի ցնցող ալիքները շարունակում են ազդել երկրի վրա։ Այսօր մենք առաջարկում ենք Մոլդովային մակրոֆինանսական օգնությունը լրացնել 145 մլն եվրոյով»,-հայտարարել է նա։

Նա նաեւ հավելել է, որ գումարը կհատկացվի որպես տնտեսության եւ էներգետիկ անվտանգության աջակցություն: