Պորտսմութի համալսարանի գիտնականները հայտնաբերել են պտերոզավրերի նոր տեսակ, որոնք ունեցել են հատուկ ատամներ՝ մազերի խիտ սանրի նման: Աշխատանքի արդյունքները նկարագրված են Paläontologische Zeitschrift (PalZ) ամսագրում:

Քարացածությունը պատահաբար հայտնաբերվել է գերմանական կրաքարի հանքավայրում՝ կոկորդիլոսի ոսկորներ պեղելիս:

Լավ պահպանված նմուշը հնարավորություն է տվել ուշադիր ուսումնասիրել թռչող դինոզավրի անատոմիան։ Պտերոզավրին անվանել են  Balaenognathus maeuseri, նա  պատկանում է Ctenochasmatidae ընտանիքին։

Այս հնագույն կենդանու կոր երկար ծնոտներն ունեցել են 400 բարակ կեռիկավոր ատամների շարք։Հնէաբանները նախկինում պտերոզավրերի մոտ նման կառուցվածք չեն հանդիպել։ Ենթադրվում է, որ դինոզավրը կերել է փոքրիկ ծովախեցգետիններ, իսկ յուրահատուկ ատամները նրան թույլ են տվել զոհին սեղմել ատամների միջեւ։