Ադրբեջանում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսին բառացիորեն մեղադրել են ստի մեջ։   

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը։  

«Պետդեպարտամենտի հարգելի՛ ներկայացուցիչ, Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջան բեռներ տեղափոխող ավելի քան 1000 մեքենաների երթեւեկությունն ապացուցում է Ձեր ասածի հակառակը։  Տեղին կլիներ հայկական կողմին կոչ անել կատարել իր պարտավորությունները եւ վերջ դնել անօրինական գործունեությանը»,-ԶԼՄ-ները մեջբերում են Հաջիզադեի թվիթթերյան գրառումը։