Ադրբեջանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի (UNFPA)  ղեկավարն այսօր հրավիրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հրավերի պատճառը ՄԱԿ-ի հիմնադրամի գրասենյակի ղեկավարին կազմակերպության «սխալ» լինելու մեջ համոզելու փորձն էր։

«Մտահոգություն ենք հայտնել հունվարի 24-ին կազմակերպության կողմից Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ կողմնակալ, իրականությանը չհամապատասխանող հայտարարության առնչությամբ», - մեջբերում են լրատվամիջոցները գերատեսչության հաղորդագրությունը։

Նկատենք, որ Ադրբեջանը հայտնվել է ծանր վիճակում՝ համոզել ամբողջ աշխարհին, որ այն, ինչ տեսնում են, այն չէ, Արցախի շրջափակում չկա, իսկ սպիտակը սեւ է։