Գերմանիան եւ նրա եվրոպացի գործընկերները ծրագրում են «արագ» Ուկրաինա ուղարկել Leopard 2 տանկային գումարտակ՝ ընդամենը մոտ 80 մեքենա, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության հայտարարությունը: Նշվում է, որ Գերմանիան 14 Leopard 2 A6  տանկերից բաղկացած մեկ վաշտ կտրամադրի «որպես առաջին քայլ»։

Բացի այդ, Լեհաստանը, Իսպանիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան նույնպես մտադիր են ուղարկել իրենց Leopard տանկերը։ 

Գերմանիան միշտ կլինի առաջնագծում, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային աջակցելուն, բայց նաեւ կհետեւի, որ հակամարտությունը չներգրավի ՆԱՏՕ-ին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը: