Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան կարծում է, որ աշխարհն այժմ Ռուսաստանի «հարցերը լուծելու» հնարավորություն ունի, հայտնում է Fakt-ը։

«Աշխարհը հնարավորություն ունի երկար տարիներ զսպելու Ռուսաստանի կայսերական միտումները։ Գերմանացիներին պետք է ցույց տալ, որ Ռուսաստանի հետ խնդիրներ միշտ էլ եղել են, եւ մենք՝ լեհերս, դա հատկապես լավ գիտենք, եւ, հետեւաբար, այս սերնդում մենք Ռուսաստանի հարցերը լուծելու հնարավորություն ունենք… Սերունդները մեզ չեն ների, եթե մենք չօգտվենք Պուտինի սխալից։ Ես կհամոզեի գերմանացիներին, որ որպեսզի ապագայում մեր երեխաները խաղաղ ապրեն, մենք պետք է լուծենք Ռուսաստանի, իսկ հետո Չինաստանի հարցերը»,- կարծում է Վալենսան։