Destination2 զբոսաշրջային ընկերության վերլուծաբանները մարտը նշել են որպես աշխարհում 2023թ. թռիչքների համար ամենաէժան ամիս, գրել է The Mirror-ը։

Նրանց կարծիքով՝ գարնան առաջին ամսին կարելիէ Թուրքիայի, Հունաստանի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Կիպրոսի եւ Մալթայի ցածր գներով տոմսեր գտնել։

Փորձագետները խորհուրդ են տալիս գարնանն այցելել Բարբադոս, Մավրիկիա եւ հանրահայտ Մալդիվներ։ Տոմսերը շատ ավելի էժան կլինեն, քան ապրիլին։