ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարիի տեղակալ Էնրիկե Մորան ժամանել է Հայաստան, տեղեկացրել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունը Twitter-ում։

«Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Էնրիկե Մորան ժամանել է Երեւան։ Նա կգլխավորի Հայաստան-ԵՄ քաղաքական եւ անվտանգության հարցերի երկխոսության բարձր մակարդակի առաջին հանդիպումը»,- նշվել է հաղորդագրությունում։