Ճապոնական խոշորագույն Toyota Motor ավտոկոնցեռնը 2009 թվականից գլխավորող Ակիո Տոյոդան կհեռանա ընկերության նախագահի պաշտոնից, հայտնում է Toyota-ի կայքը։

Նշվում է, որ 66-ամյա Տոյոդան, որը ավտոկոնցեռնի հիմնադրի թոռն է, կզբաղեցնի ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Toyota-ի նոր տնօրեն կդառնա Կոձի Սատոն, որը մինչ այդ զբաղեցնում էր գործադիր տնօրենի պաշտոնը։ Ընդգծվում է, որ վերադասավորումները տեղի կունենան նոր ֆինանսական տարվա մեկնարկի հետ (կմեկնարկի 2023 թվականի ապրիլի 1-ին)։  

Ակիո Տոյոդան ընկերության տնօրենների խորհրդի անդամ է դարձել 2000 թվականին, իսկ 2005 թվականին զբաղեցրել է ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը։ 2012 թվականին նա բրիտանական Autocar ամսագրի կողմից ճանաչվել է Տարվա մարդ։