Վայոց ձորում ԵՄ տեխնիկական խմբի հետ հանդիպում է եղել, սակայն առաքելությունն իրականացնող խմբի հետ՝ դեռ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Քննարկում է եղել այն մասին, թե որ խմբում են իրենք տեղակայվելու դիտորդական խմբերը եւ ինչպիսի ծառայություններ են պետք մարզում, որ իրենք տեղակայվեն։ Այնուամենայնիվ, պասիվություն նկատվել է նախորդ երկու ամիսներին իրենց կազմակերպած ծառայության ընթացքում, դրական ենք գնահատում։ Մեր մարզում էլ են լինելու, պարեկային ծառայություն են իրականացնելու։ Սահմանի երկայնքով իրենք մոնիթորինգ են անելու»,- նշեց Սարգսյանը։

Մարզպետն ասաց, որ սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Սոթքում վնասված տներից 14-ը դեռ չեն վերանորոգվել։ 

«Հիմնականում չվերանորոգված են մնացել այն բնակարանները, որտեղ մարդիկ չեն ապրում կամ վերցրել գումարները եւ չեն ծախսել վնասի վերականգնման ուղղությամբ, եւ ունենք երկու ընտանիք, որոնք Հայաստանից դուրս են»,- ասաց նա։