Ֆրանսիայի քաղաքացիների մեծ մասը կողմնակից չէ կենսաթոշակային բարեփոխմանը, որը պատրաստվում է իրականացնել երկրի կառավարությունը, տեղեկացրել է BFMTV-ն։ Համաձայն Elabe-ի հարցման՝ հարցվողների 72 տոկոսը չի ընդունում առաջարկված փոփոխությունները, հավանություն տալիս է միայն 27 տոկոսը։

Նշվել է, որ կենսաթոշակային բարեփոխմանը «կտրականապես դեմ» է ֆրանսիացիների 40 տոկոսը, իսկ «լիովին կողմ» է հարցվածների 5 տոկոսը։ Հետազոտության համաձայն՝ բարեփոխումն ամենից մեծ թվով կողմնակիցներ ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին լոյալ հատվածում՝ 68 տոկոս, իսկ հակառակորդների շարքում են նրանք, ովքեր աջակցում են ձախ «Աննվաճ Ֆրանսիա» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնին՝ 88 տոկոս։

Ընդ որում՝ բարեփոխման հակառակորդների մեծ մասը հավաստիացնում է, որ մերժում է հենց փոփոխությունները, որոնք առաջարկում է կառավարությունը, այլ ոչ թե առհասարակ դեմ է իշխանություններին։ Ֆրանսիացիները դժգոհություններ ունեն բարեփոխման տեքստի հետ կապված. հարցվածների 74 տոկոսն այն «անարդար» է անվանել։