«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 ամսական աղջնակ՝ մահացած վիճակում: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը:

Shamshyan.com-ը ավելի վաղ գրել էր, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկից։