ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի գրքում Թուրքիայի մասին պնդումները չեն արտացոլում իրականությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Դիվանագիտական ​​լեզվով խոսելով՝ Պոմպեոյի գրքում առկա պնդումները իրականության հետ որեւէ կապ չունեն։ Դուք դա կարող եք դա սուտ անվանել: Փաստերի ուռճացումն ու երկակի ստանդարտներն ակնհայտ են»,- ասել է թուրք նախարարը։

Թուրքիայի արտգործնախարարը հերքել է նաեւ Պոմպեոյի այն պնդումները, թե թուրքական բանակն ի վիճակի չէ ոչնչացնել ահաբեկիչներին։ «Ամբողջ աշխարհը տեսավ ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակի ուժը, երբ թուրքական զորքերը 8 հազար քառակուսի մետր մակերեսով Սիրիայի տարածքը մաքրեցին միանգամից երկու ահաբեկչական կազմակերպություններից՝ YPG-ից եւ DEASH-ից»,- ասել է նա։