«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք)։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Սկսվել են անհետաձգելի քննչական եւ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, երեխայի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ին բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանն ասել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 ամսական աղջնակ՝ մահացած վիճակում:

10 ամսական աղջնակ է մահացել. երեխան տնից տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ մահացած վիճակում