Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա, հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատնը։ Նա դարձել է պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցնում է այս պաշտոնը։

«Բարի վերադարձ Ռուսաստան, դեսպան Թրեյսի»,– Telegram-ի իր ալիքում գրել է ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունը։ Գրառմանը կցված է Մոսկվայի օդանավակայաններից մեկում դիվանագետի լուսանկարը:

Լին Թրեյսին որպես Ռուսաստանի Դաշնությունում դեսպան իր պաշտոնը ստանձնել է հունվարի 9-ին։ Ավելի վաղ նա դեսպան էր Հայաստանում։ Մինչ այդ տիկին Թրեյսին եղել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյում ավագ խորհրդական (2017-2018) եւ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան ղեկավարի տեղակալ (2014-2017):