Անկարան ներկա պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ հանդիպումներում իմաստ չի տեսնում։ Բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters-ը։

Նախարարը նաեւ հավելել է, որ Անկարան պաշտոնական առաջարկ չի ստացել ՆԱՏՕ-ում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի բաժանման վերաբերյալ, որպեսզի արագացնի Հելսինկիի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը, որի հետ Թուրքիան տարաձայնություններ չի ունեցել բանակցությունների ընթացքում: