Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը:

Նա գրել է. «Դուք հավանաբար չեք հավատա, բայց դեռևս մնացել են երևույթներ, որոնցից ես իրոք զարմանում եմ:

Սա տեսնելուց հետո ես դեռ ապշած եմ:

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը: Երևի աշխարհի որևէ պետությունում նման ծանր դեպք պատահած չի լինի»:

Նույն խնդրին անդրադարձել է նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ գրելով. «ՍԴ դատավոր Ս.Սաֆարյանը շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Զավեշտը նաև նրանում է, որ բացի նրանից, որ նա չգիտի, որ չի կարելի դա անել, այլ նաև չգիտի, որ դատավոր դառնալու պահից իր փաստաբանական արտոնագիրը կասեցված է և այս վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության: Որ ասում եմ, էս դավաճանները ՍԴ-ն սարքեցին կանալիզացիայի լյուկ, չեք հավատում: Մարդ ամաչումա դրանց դիմում ներկայացնի»: