Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի որդուն մեղադրել են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:

Թերթի տվյալներով՝ Սետարո Կիշիդան, որը զբաղեցնում է հոր քաղաքական հարցերով քարտուղարի պաշտոնը, ճամփորդությունների ժամանակ ծառայողական ավտոմեքենա է օգտագործել Եվրոպայում մասնավոր զբոսաշրջային ուղեւորությունների համար:

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյձի Կիհարան ընդգծել է, որ կառավարությունը տեղյակ է հրապարակման մասին։