Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին եվրոպական որոշ երկրներում Ղուրանի այրման ակցիաները «ծրագրված եւ նպատակաուղղված խելագարություն» է անվանել, գրում է Mehr-ը։

«Խոսքի ազատության քողի տակ Ղուրանի խելագար վիրավորանքը ցույց է տալիս, որ լկտի հարձակումների թիրախը սկզբունքորեն Իսլամն է եւ Ղուրանը»,- ասել է նա: «Չնայած ամբարտավանության դավադրությանը, ժամանակի ընթացքում Ղուրանը դառնում է ավելի ու ավելի հայտնի, եւ ապագան պատկանում է իսլամին: Աշխարհի բոլոր ազատություն փնտրողները պետք է միավորվեն մուսուլմանների հետ՝ ընդդեմ սրբավայրերը վիրավորելու եւ ատելություն տարածելու կեղտոտ քաղաքականության»,- ընդգծել է Այաթոլլահ Խամենեին։