Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, զենք, զինամթերք ապօրինի պահելու և կրելու համար ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով, և բարդ փականով, 9 սմ շեղբով դանակ:

Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։

Կատարվում է նախաքննություն: