ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանին:

Նախարարը նախ՝ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանին՝ կատարված աշխատանքի համար և ընդգծել, որ մեկնարկած բարեփոխումները շարունակական են լինելու:

Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր ունեցած աշխատանքային փորձն ու գիտելիքները կներդնի՝ Ծառայությունում առկա խնդիրները լուծելու և բարեփոխումները կյանքի կոչելու համար:

«Հատկանշական է, որ Արսեն Մնացականյանն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի հարկադիր կատարման ոլորտում: Լիահույս եմ, որ Ծառայության աշխատակազմն սատար կկանգնի պարոն Մնացականյանին՝ ստանձնած պաշտոնում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար»,- իր խոսքում նշել է նախարար Մինասյանը:

Արսեն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ բոլոր ջանքերը կներդրվեն բարեփոխումների կատարման համար: