Հայաստանում շարունակվում է նախկինում չտեսնված թալանը։ Բացի այդ, ամեն տարի պաշտոնյաներին 150 միլիոն դոլարի պարգեւավճարներ են բաժանում, չգիտես ինչ ծառայությունների համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա նկատեց, որ իշխանությունները միայն իրենց պետքական մարդկանց՝ իրավապահների եւ մտերիմների աշխատավարձերն են բարձրացնում։

«Իշխանություններն իրենց համար թանկարժեք անշարժ գույք են գնում։ Բանկերի սեփականատերերը հարստացել են, իսկ հարուստների ու աղքատների միջեւ անդունդը Փաշինյանի օրոք կրկնապատկվել է»,- ընդգծեց Բագրատյանը։

Նր խոսքով՝ 8-9 տոկոս տնտեսական աճի փոխարեն իշխանությունները գրում են 13-14 տոկոս։

«Աճի հիմնական գեներատորները ռուսներն էին, որոնց թիվն, ի դեպ, դեկտեմբերից սկսել է նվազել։ Սա հանգեցրել է անշարժ գույքի գների իջեցման: Բնակչության եկամուտներն ավելի դանդաղ են աճում, քան գները։ Թոշակառուները, չնայած թոշակների բարձրացմանը, գնաճի պատճառով 6 տոկոսով ավելի վատ են ապրում.

Պետական պարտքը վտանգավոր չէ, եթե ՀՆԱ-ն աճում է, բայց ՀՆԱ-ն չի աճում։ Ներկայիս իշխանությունների օրոք ՀՆԱ-ի աճի հիմնական գեներատորը խաղային բիզնեսն էր, սակայն դա եկամուտ չի ապահովում, այլ միայն վերաբաշխում է։ Զբաղվածության աճը կազմել է ընդամենը 1 տոկոս։ Աշխատանք կա, աշխատող չկա»,- ընդգծեց նախկին վարչապետը։